Հրդեհ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում. մահացել է կորոնավիրուսով 5 պացիենտ

12.05.2020, 10:43
Հրդեհ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում. մահացել է կորոնավիրուսով վարակված 5 պացիենտ

Հրդեհ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում. մահացել է կորոնավիրուսով 5 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով կորոնավիրուսով հիվանդ 5 պացիենտ է մահացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հրդեհի հետևանքով մահացել է 5 պացիենտ, ովքեր միացված են եղել արհեստական օդափոխման սարքերին»,- նշում է աղբյուրը:

Տվյալ պահին հրդեհը տեղայնացված է: 

«Դրա մակերեսը կազմում է 10 քառ.մ.»,- հայտնել են ՏԱՍՍ-Ին Ռուսաստանի ԱԻՆ-ից: 

Հրդեհի հետևանքով կան մահացածներ. հաստատել են նախարարությունից առանց զոհերի հստակ թիվ նշելու:

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգիի հիվանդանոցն առաջիններից է մարտի կեսերից, որը լիովին վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: -0-