Երևանում ծեծի են ենթարկել շտապօգնության բժիշկներին և վարորդներին

30.05.2025, 13:19
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երևանում շտապ օգնության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքից
Երևանում ծեծի են ենթարկել շտապօգնության բժիշկներին և վարորդներին

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երևանում շտապ օգնության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքից։

Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով' չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար։

«Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի հավելյալ տեղեկատվություն», – հայտնում են ոստիկանությունից։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության 2 վարորդ և 2 բժիշկ։