Երևանում քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից (ՎԻԴԵՈ)
29.04.2025,
11:10
Ավտոբուսի վարորդին աշխատանքից ազատել են․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից», – նշել է Ասատրյանը։