Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները

17.08.2019, 14:05
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 19:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում կայանած ավտոմեքենայում գտնվող քաղաքացին ինքնավնասել է՝ կտրելով երակները:

Դեպքի վայր են մեկնել փրկարարները և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Քաղաքացի Լիլիթ Ա.-ն ինքնակամ բացել է ավտոմեքենայի դուռը:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: -0-