Երեկոյան քաղաքացին բարձրացել է անտառ՝ իր եղջերավոր կենդանիներին գտնելու և մոլորվել է․ ահազանգ

20.09.2025, 18:20
Նախօրեին երեկոյան քաղաքացի է մոլորվել Լոռու մարզում
Երեկոյան քաղաքացին բարձրացել է անտառ՝ իր եղջերավոր կենդանիներին գտնելու և մոլորվել է․ ահազանգ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 19-ին, ժամը 20։09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին երեկոյան բարձրացել է Ջիլիզա գյուղի մոտակա անտառը՝ իրեն պատկանող խոշոր եղջերավոր կենդանիներին գտնելու համար և մոլորվել, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարների և սահմանապահ ծառայողների կողմից հանդամասերից մեկում քաղաքացին անվնաս հայտնաբերվել է։