Դիլիջանի 51-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 74,73 գրամ թմրամիջոց. նա ձերբակալվել է (ՖՈՏՈ)

18.02.2026, 13:24
Ոստիկանները խոհանոցի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածով թափանցիկ տոպրակ. ՖՈՏՈ
Դիլիջանի 51-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 74,73 գրամ թմրամիջոց. նա ձերբակալվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները 51-ամյա տղամարդու բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել են 74,73 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված:

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության, Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 12-ին այցելել են Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդու բնակարան, որտեղ խոհանոցի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածով թափանցիկ տոպրակ:

Նշվում է, որ 51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 наркотики