Արցախում երկրաշարժի էպիկենտրոնին մոտ մի քանի գյուղում փոքր վնասներ կան
06.03.2017,
17:36
Այսօր տեղական ժամանակով ժամը 10:24-ին երկրաշարժ է գրանցվել Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղական ժամանակով ժամը 10:24-ին երկրաշարժ է գրանցվել Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք։
Երկրաշարժ Արցախում. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4–5 բալ>>
Այս կապակցությամբ Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ և ավերածություններ չկան։
Բեգլարյանի խոսքով, ճանապարհները նույնպես չեն վնասվել:
«Միայն էպիկենտրոնին մոտիկ մի քանի գյուղում գրանցվել են որոշ փոքր վնասներ, մասնավորապես՝ պատերի ճեղքերի առաջացում կամ խորացում»,– գրել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղարը։
Միաժամանակ, նա հայտնում է, որ իրավիճակը հանգիստ է, բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան: -0-