Երկրաշարժ Արցախում. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4–5 բալ

06.03.2017, 11:52
Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Արցախում։
Երկրաշարժ Արցախում. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4–5 բալ
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԼՂՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–