Արտակարգ դեպք՝ Երևանում․ նախօրեին երեկոյան Դավիթաշենի կամրջի տակ վիրավոր երիտասարդ է հայտնաբերվել

24.11.2025, 10:25
Նախօրեին երեկոյան Դավիթաշենի կամրջի տակ վիրավոր երիտասարդ  է հայտնաբերվել
Արտակարգ դեպք՝ Երևանում․ նախօրեին երեկոյան Դավիթաշենի կամրջի տակ վիրավոր երիտասարդ  է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ վիրավոր քաղաքացի կա։

Բժիշկները, փրկարարները ու պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված քաղաքացուն նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը կամրջից անզգուշաբար վայր ընկնել է, թե ինքնասպանության փորձ։

Կյքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի 22-ամյա բնակիչ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։