Արտակարգ դեպք՝ Արագածոտնում․ հրդեհ է բռնկվել շուրջ 30 մեղվի փեթակ տեղափոխող բեռնատարում

25.06.2025, 12:57
Հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում
Արտակարգ դեպք՝ Արագածոտնում․ հրդեհ է բռնկվել շուրջ 30 մեղվի փեթակ տեղափոխող բեռնատարում

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել «KamAZ» մակնիշի բեռնատարի թափքում, որտեղ եղել է մոտ 30 մեղվի փեթակ: 
 
Դեպի Վանաձոր ընթանալիս վարորդը նկատել է կրակը, ինչից հետո թափքը բարձրացրել է, որպեսզի մեղվի փեթակները թափվեն, որ մեքենան չբռնկվի: Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիները իրենց ուժերով են պայքարել կրակի դեմ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։