Երևանում հոգեբանին հաջողվել է կանխել 53–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

01.11.2023, 09:44
Երևանում հոգեբանին հաջողվել է կանխել 53–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Երևանում հոգեբանին հաջողվել է կանխել 53–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 31-ին, ժամը 20:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ա․ Մ․-ի (ծնված 1970 թ․) ինքնասպանության փորձը կանխվել է հոգեբանի կողմից։ Քաղաքացին տեղափոխվել է Արաբկիրի ոստիկանության բաժին։–0–