Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
13.05.2020,
16:41
Այսօր հրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 13-ին, ժամը 08:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։06-ին, մարվել՝ 09։13-ին։ Խոհանոցի գույքն ամբողջությամբ այրվել է»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: -0-

