Տան բակում հայտնաբերվել են դիմակավորված երկու երիտասարդ․ նրանք եկել էին պատվիրված թմրամիջոցը վերցնելու (ՎԻԴԵՈ)

28.12.2023, 15:03
Եկել էին Տելեգրամով պատվիրված թմրամիջոցը վերցնելու ու բռնվեցին․ ՎԻԴԵՈ
Տան բակում հայտնաբերվել են դիմակավորված երկու երիտասարդ․ նրանք եկել էին պատվիրված թմրամիջոցը վերցնելու (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացնելով, Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի չբնակեցված մի տան բակում հայտնաբերել են դիմակավորված երկու երիտասարդի, որոնք նկատելով ոստիկաններին՝ փորձել են փախչել, ինչը չի հաջողվել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Երիտասարդները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին։

25-ամյա երիտասարդը հայտնել է, որ մոտը թմրամիջոց ունի, իսկ վերոհիշյալ բակ գնացել էին Տելեգրամով պատվիրած թմրամիջոցը վերցնելու նպատակով։
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Երիտասարդները ձերբակալվել են։

30-ամյա երիտասարդի մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-