«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տղամարդ է սպանվել
02.06.2021,
12:12
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տեղի է ունեցել սպանություն է, այս պահին դեպքի վայրում աշխատում են օպերատիվ քննչական խմբեր հանգամանքները պարզվում են
Shamshyan.com–ի հաղորդմամբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:-0-