Մեքենայից թմրանյութը նետելիս բռնվել է.25–ամյա երիտասարդը թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից (ՎԻԴԵՈ)

21.10.2021, 11:43
Մեքենայից թմրանյութը նետելիս բռնվել է.25–ամյա երիտասարդը թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից.ՎԻԴԵՈ
Մեքենայից թմրանյութը նետելիս բռնվել է.25–ամյա երիտասարդը թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 18-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Ներքին Գետաշեն գյուղում գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին «ՎԱԶ-2172» մակնիշի կասկածելի մեքենա։ Մոտեցել էին։ 25-ամյա վարորդը, որ Ծակքար գյուղի բնակիչ է, ոստիկաններին տեսնելով՝ պատուհանից փաթեթ էր նետել, ինչը չէր վրիպել ոստիկանների աչքից, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Նշված դեղնականաչավուն զանգվածից բացի, մեքենայի զննությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփով նմանատիպ բուսական զանգված և պլաստմասսե տարա՝ հարմարեցված ծխելու միջոցով թմրանյութ օգտագործելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, թմրամիջոցը պատրաստել է Ծակքար գյուղում քաղած վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:

25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին:

Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։–0–