Մայրը հայտնել էր, որ 15-ամյա որդին վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով. իրականում նրան դանակահարել էր ավագ եղբայրը
02.05.2023,
20:41
Մայրը հայտնել էր, որ 15-ամյա որդին վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով. իրականում նրան դանակահարել էր ավագ եղբայրը
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվեց ապրիլի 30-ի ժամը 20.49-ին։ «Մարտունի» բժշկական կենտրոնից հաղորդում էին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Հիվանդանոց ոստիկանության Մարտունու բաժնից մեկնած օպերատիվ խմբին մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է տանն ընկելու հետևանքով։ Սակայն իրավապահները քիչ անց պարզեցին եղելությունը։ Դեպքը տեղի էր ունեցել էր տանը, բայց` ոչ ընկնելու հետևանքով։ Տղայի ավագ եղբայրը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով խփել էր 15-ամյա եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դանակահարող եղբայրն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-