Կոտայքում ուժեղ քամու հետևանքով տանիքներ են վնասվել (ՖՈՏՈ)

07.05.2020, 13:50
Կոտայքում ուժեղ քամու հետևանքով մի շարք տների տանիքներ են վնասվել. ՖՈՏՈ
Կոտայքում ուժեղ քամու հետևանքով տանիքներ են վնասվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 6-ին, ժամը 17:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքի մի հատվածը քամու հետևանքով պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենայի վրա, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

 - рис.1

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 - рис.2

«Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են 1-ին փողոցի թիվ 76 տան տանիքի ծածկից մոտ 40 քմ հատված և մոտակայքում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկը, թիվ 74 տան տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված, 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան տանիքի ծածկից մոտ 7 քմ հատված, թիվ 4 տան տանիքի ծածկից մոտ 5 քմ հատված և Կենտրոնական փողոցում գտնվող անասնաբուժական ֆերմայի տանիքը (100 քմ)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 - рис.3

Փրկարարների օգնության անհրաժեշտություն չի առաջացել:–0–