Կոբի Բրայանտի հետ զոհվել է նաև նրա 13–ամյա դուստրը

27.01.2020, 10:00
Կոբի Բրայանտի հետ զոհվել է նաև նրա 13–ամյա դուստրը
Կոբի Բրայանտի հետ զոհվել է նաև նրա 13–ամյա դուստրը

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ում ուղղաթիռի կործանման հետևանքով Ազգային բասկետբոլային ասոցիացիայի (NBA) չեմպիոն Կոբի Բրայանտի հետ զոհվել է նաև նրա 13–ամյա դուստրը։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով TMZ պորտալին։

Կիրակի Բրայանտի մասնավոր ուղղաթիռը կործանվել է Լոս Անջելեսի մոտակայքում։ Բոլոր 5 ուղևորները մահացել են։

TMZ–ը նշում է, որ ուղղաթիռում չի եղել մարզիկը կինը` Վանեսան։ ESPN–ի լրագրող Էդրիան Վոյնարովսկու հաղորդմամբ, ուղղաթիռում եղել են
Բրայանտի դստեր հասակակիցն ու նրա ծնողներից մեկը։ Նրանք ուղևորվում էին Բրայանտի ակադեմիա` բասկետբոլային մարզման։

Բրայանտը հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն Los Angeles Lakers-ի կազմում, 2008թ.–ին ճանաչվել է NBA–ի ամենաթանկարժեք խաղացողը։ ԱՄՆ–ի հավաքականի կազմում Բրայանտը երկու անգամ դարձել է Օլիմպիական չեմպիոն (2008, 2012): Նա զբաղեցնում է չորրորդ տեղը NBA–ի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղացողների ցանկում (33643 միավոր), 18 անգամ մասնակցել է NBA–ի աստղերի հանդիպումներին։–0–