Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Նիվա»–ների վարորդները հայտնաբերվել են ու տեղափոխվել են ոստիկանության բաժին (ՎԻԴԵՈ)

30.01.2025, 12:21
Տեսանյութում երևում է, թե ինհչպես են «Նիվա»-ների վարորդները մեքենաները վարում անկանոն՝ կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները
Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Նիվա»–ների վարորդները հայտնաբերվել են ու տեղափոխվել են ոստիկանության բաժին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում․ «Նիվա»-ների վարորդները Մարտունիում մեքենաները վարում էին անկանոն՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Գեղարքունիքի մարզի պարեկները և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են վարորդների ինքնությունը։ Վարորդները, «Նիվա»-ներով հանդերձ, ներկայացվել են Համայնքնային ոստիկանության Մարտունու բաժին։

Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: