Հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա
12.06.2023,
12:55
Հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 12-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պարույր Սևակ փողոցում հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան, հաղորդում է Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հենասյունն ընկել է շտապօգնության «Ford» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Գ.) վրա:
Փրկարարները ուղղել են հենասյունը. ավտոմեքենան շարունակել է ընթացքը։–0–