630.95
7.01
520.63
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ քաղաքացին մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նա Թուրքիայում հավաքագրվել է ադրբեջանական հետախուզական ծառայությունների կողմից. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11:14
06 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայի Հանրապետությունում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից:

Այնուհետև, վերադառնալով մշտական բնակության վայր, Հայաստանի Հանրապետության քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը: Արդյունքում, տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս  Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ առաջարկը, որից հետո ստորագրել և համացանցային կապի միջոցով նշված անձին է ուղարկել համապատասխան բովանդակությամբ համաձայնագիրն ու ընտրել իր ծածկանունը: 

Դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1500 ԱՄՆ դոլար գումար: 

«Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, ում նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: 

2021 թվականի ապրիլի 5-ին հիշատակված 2 անձանց մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։ 

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ,  շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ», – նշում է ԱԱԾ–ն: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
30 Ապրիլի 2021
Մանկական երկաթուղի տանող թունելում ծուխ է առաջացել. փրկարարները ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում
Մանկական երկաթուղի տանող թունելում ծուխ է առաջացել. փրկարարները ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում
23:31
29 Ապրիլի 2021
Շիրակի մարզում ասֆալտ հարթեցնող ավտոմեքենա է կողաշրջվել. 23–ամյա վարորդը մահացել է, նա Արցախյան պատերազմի մասնակից էր (ՖՈՏՈ)
Շիրակի մարզում ասֆալտ հարթեցնող ավտոմեքենա է կողաշրջվել. 23–ամյա վարորդը մահացել է, նա Արցախյան պատերազմի մասնակից էր.ՖՈՏՈ
20:27
29 Ապրիլի 2021
Կոտայքում գտնված գանգից ոչ հեռու հայտնաբերվել է դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է. հրապարակվել են սարսափելի մանրամասներ
Կոտայքում գտնված գանգից ոչ հեռու հայտնաբերվել է դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է. հրապարակվել են սարսափելի մանրամասներ
13:33
29 Ապրիլի 2021
Արտակարգ դեպք Կոտայքում. Ակունք համայնքի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ` թաղված ու նեխած վիճակում
Արտակարգ դեպք Կոտայքում. Ակունք համայնքի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ` թաղված ու նեխած վիճակում
12:00
29 Ապրիլի 2021
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Opel–ը բախվել է սյան ու հայտնվել Սևանա լճի ափին (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Opel–ը  բախվել է սյան ու հայտնվել Սևանա լճի ափին.ՖՈՏՈ
23:15
28 Ապրիլի 2021
Իսկական կինո. երկու իրանցի փորձել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել շան 19 ձագ ու բռնվել են. ձագուկները ողջ և առողջ են (ՎԻԴԵՈ)
Իսկական կինո. երկու իրանցի փորձել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել շան 19 ձագ ու բռնվել են. ձագուկները ողջ և առողջ են.ՎԻԴԵՈ
21:45
28 Ապրիլի 2021
Երևանում 2 կին ստիպել են հոգեկան խանգարում ունեցող կնոջը մարմնավաճառությամբ զբաղվել և ողջ գումարը վերցրել են (ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱԴՐԵՐ)
Երևանում 2 կին ստիպել են հոգեկան խանգարում ունեցող կնոջը մարմնավաճառությամբ զբաղվել և ողջ գումարը վերցրել են.ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱԴՐԵՐ
09:31
28 Ապրիլի 2021
Օշականի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել
Օշականի տներից մեկում այրված դի է հայտնաբերվել
18:14
27 Ապրիլի 2021
Երևանի կենտրոնում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել, պատճառվել է ավելի քան 5մլրդ դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել, պատճառվել է ավելի քան 5մլրդ դրամի վնաս.ՎԻԴԵՈ
13:11
27 Ապրիլի 2021
Սարսափելի դեպք Գյումրիում. ամուսինը դանակով հարվածներ է հասցրել 63–ամյա կնոջը, կինը մահացել է (ՖՈՏՈ)
Սարսափելի դեպք Գյումրիում. ամուսինը դանակով հարվածներ է հասցրել 63–ամյա կնոջը, կինը մահացել է.ՖՈՏՈ
13:05
27 Ապրիլի 2021
Մասիսում կանխվել է 63–ամյա քաղաքացու ինքնահրկիզման փորձը
Մասիս քաղաքում 63–ամյա քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
15:10
26 Ապրիլի 2021
Երևանում Opel–ը բախվել է տրոլեյբուսին
Երևանում Opel–ը բախվել է թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսին