ՀՀ երկու քաղաքացի է մահացել Մոսկվայի հյուրանոցներից մեկի վերելակի անկման հետևանքով

14.01.2022, 00:02
ՀՀ երկու քաղաքացի է մահացել Մոսկվայի հյուրանոցներից մեկի վերելակի անկման հետևանքով
ՀՀ երկու քաղաքացի է մահացել Մոսկվայի հյուրանոցներից մեկի վերելակի անկման հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի են Մոսկվայի «Президент-Отел»-ում վերելակի անկման հետևանքով զոհված աշխատողների ինքնությունը, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով «112» Telegram ալիքին:

Նրա խոսքով, վերելակի անկման հետևանքով մահացել են 32-ամյա Հայկ Ղազարյանն ու 31-ամյա Արտակ Բեզոյանը, երկուսն էլ ՀՀ քաղաքացիներ են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի Բոլշայա Յակիմանկայում տեղակայված «Президент-Отел»-ում վերելակն ընկել է 7-րդ հարկից: Նշվում է, որ մահացածներից մեկը եղել է վերելակում, իսկ մյուսը՝ խցիկի և պատի արանքում: Հայտնի է, որ հյուրանոցում ընթանում էր վերանորոգում:-0-