Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության Մաշտոցի բաժնի պետին հաջողվել է փրկել Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդու կյանքը

26.06.2023, 11:11
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության Մաշտոցի բաժնի պետին հաջողվել է փրկել Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդու կյանքը
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության Մաշտոցի բաժնի պետին հաջողվել է փրկել Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդու կյանքը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamsyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարներն ու պարեկները այդ տղամարդու հետ բանակցություններ են վարել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ միջոցի, սակայն ապարդյուն։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Բաժնի պետ Բունիաթյանը մոտ 20 րոպե զրուցել է տղամարդու հետ և համոզել, որպեսզի չդիմի այդ քայլին։ Ի վերջո նրան հաջողվել է համոզել։ Եվ ոստիկանների օգնությամբ նրան վտանգավոր եզրագծից տեղափոխել են անվտանգ վայր, ապա ավտոմեքենայով տեղափոխելՈստիկանության Մաշտոցի բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–