Արտակարգ դեպք Երևանում․ երկու երիտասարդներ փորձել են Կիևյան փողոցում ատրճանակ թաքցնել՝ լիցքավորված 8 փամփուշտով
31.10.2023,
19:37
Արտակարգ դեպք Երևանում
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ կարգախմբից օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցում մի քաղաքացի փորձել է զենք թաքցնել կամրջի ծայրամասում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Պարեկները, ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, նախաքննական մարմին են ներկայացրել 29-ամյա և 36-ամյա երկու երիտասարդների:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–