ԱԻՆ-ը թարմացում է ներկայացրել Երևանում զգացված երկրաշարժի ուժգնության կապակցությամբ

13.02.2022, 23:42
ԱԻՆ-ը թարմացում է ներկայացրել Երևանում զգացված երկրաշարժի ուժգնության կապակցությամբ
ԱԻՆ-ը թարմացում է ներկայացրել Երևանում զգացված երկրաշարժի ուժգնության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացում է ներկայացրել Երևանում զգացված երկրաշարժի ուժգնության կապակցությամբ:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանկով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Երևանում զգացվել է 3 բալ ուժգնությամբ, բայց ավելի ուշ գերատեսչությունը թարմացրեց տվյալները՝ հայտնելով, որ մայրաքաղաքում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ փետրվարի 13-ին, Հայաստանում կրկին գրանցվել էր ուժեղ երկրաշարժ, որը զգացվել էր նաև Երևանում:-0-