ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվում է 63–ամյա Անահիտ Սմբատյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 63–ամյա Անահիտ Սմբատյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02 հեռախոսահամարով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–