61–ամյա հայրն ու նրա որդին կացնով սպանել են երկու շների և թաքցրել․ նրանց ձերբակալել են
10.02.2025,
16:06
Էջմիածնում ամյա հայրն ու նրա որդին կացնով սպանել են երկու շների

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 9-ին ահազանգով Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցի հասցեներից մեկը մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.10-ի սահմաններում Պետրոզավոդսկի փողոցի 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին, ապա տեղափոխել «Հուշարձաններ» կոչվող տարածք ու թաքցրել, հաղորդում է ՀՀ ՆԳՆ–ն։
65-ամյա կնոջից ընդունվել է հաղորդում:
Հայր և որդի կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: