50–ամյա տղամարդը ոստիկաններին ասել է, որ կանեփ է մշակել թմրամիջոց պատրաստելու նպատակով

23.05.2025, 15:26
Գեղարքունիքի 50–ամյա բնակիչը կանեփ է մշակել թմրամիջոց պատրաստելու համար
50–ամյա տղամարդը ոստիկաններին ասել է, որ կանեփ է մշակել թմրամիջոց պատրաստելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/ԱՌԿԱ/․ Գեղարքունիքի 50–ամյա բնակիչը կանեփ է մշակել թմրամիջոց պատրաստելու համար։ 

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 21-ին՝ ժամը 21.30-ին, մեկնել են Շատվան բնակավայր: 50-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել 254 գրամ կանեփանման չորացված բույսեր՝ հայտնելով, որ կանեփը ցանել և մշակել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: