20-ամյա Արմեն Բադալյանը փորձել է ինքնասպան լինել Կերչի պայթյունից ընկերուհու մահից հետո

20.10.2018, 21:15
Երիատասարդը չի կարողացել դիմանալ սիրելիի` 16-ամյա Վիկտորիա Դեմչուկի կորստին:

20-ամյա Արմեն Բադալյանը փորձել է ինքնասպան լինել Կերչի պայթյունից ընկերուհու մահից հետո
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ Արմենը, ում ընկերուհին մահացել է հիվանդանոցում Կերչի պայթյունից հետո, փորձել է վերջ տալ կյանքին: Դրանից առաջ նա սոցցանցերում գրել է. «Սիրում եմ քեզ, ընդմիշտ միասին», - գրում է kp.ru-ն:

Երիատասարդը չի կարողացել դիմանալ սիրելիի` 16-ամյա Վիկտորիա Դեմչուկի կորստին:

Աղջկա ոտքն անդամահատել էին, և հույս կար, որ նա կապրի: Բայց ստացած վերքերն անհամատեղելի էին կյանքի հետ: Նա մահացել է Մոսկվայի հիվանդանոցի ճանապարհին:

Загружается новость ... "Право"

Դրանից հետո Բադալյանը որոշել է ինքնասպան լինել: «Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, ողնաշարի լուրջ վնասվածք ունի, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- պարբերականին հայտնել են տղայի ընկերները:

Հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկ քոլեջի 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը գործարկել է ինքնաշեն պայթուցիկ և գնդակահարել քոլեջի միջանցքներում իր առջև հայտնվող բոլոր մարդկանց պոմպային հրացանից: Դրանից հետո նրան մահացած են հայտնաբերել ուսումնական հաստատության գրադարանում: -0-