Ոստիկանության բաժանմունքը գրաված անձինք պատանդ են վերցրել Երևանի փոխոստիկանապետին և ևս մոտ 8 ոստիկանի

17.07.2016, 13:16
Երևանում ոստիկանության բաժանմունքը գրաված զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության ղեկավարի տեղակալՎարդան Եղիազարյանին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ևս մոտ 8 ոստիկանի։
Ոստիկանության բաժանմունքը գրաված անձինք պատանդ են վերցրել Երևանի փոխոստիկանապետին և ևս մոտ 8 ոստիկանի
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ոստիկանության բաժանմունքը գրաված զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության ղեկավարի տեղակալՎարդան Եղիազարյանին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ևս մոտ 8 ոստիկանի։

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով բանակցություններ է վարում զինված անձանց հետ։

Նրա խոսով` ՊՊԾ գնդի շենքում գտնվում է մոտ 25 մարդ։

Ոստիկանները զինաթափված են։ Հարձակվողներից մեկը վիրավոր է և շատ արյուն է կորցրել։ Բացի այդ, զինված անձինք թույլ են տվել հոսպիտալացնել հիպերտոնիայով տառապող ոստիկանին։

ՀՀ ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն` կիրակի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։
Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։–0–