Օձերն «օկուպացրել են» Երևանը. չորրորդ օձն է հայտնաբերվել մեկ օրում

31.05.2017, 12:01
Երևանում մեկ օրում չորրորդ օձի մասին ահազանգն է ստացվել։
Օձերն «օկուպացրել են» Երևանը. չորրորդ օձն է հայտնաբերվել մեկ օրում
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում մեկ օրում չորրորդ օձի մասին ահազանգն է ստացվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, Երևանի Սարի Թաղի 23-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկակարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 30–ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ Անաստաս Միկոյան 124/1 հասցեում գտնվող գազալցակայանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Загружается новость ... "Право"

Մի քանի ժամ անց ևս մեկ ահազանգ էր ստացվել, ըստ որի, Երևան քաղաքի Վահագն Դավթյան փողոցի թիվ 9 տան բակում օձ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնած հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին, փրկարարները գյուրզա տեսակի օձ էին հայտնաբերել Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի (Քանաքեռ ՀԷԿ-ի փողոց) թիվ 21/50 տան մոտակայքում գտնվող սյան վրա: -0-