Երևանում «Lada»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. նրան փրկել չի հաջողվել

09.12.2024, 10:50
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը
Երևանում «Lada»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. նրան փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին մահվան եքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 08:10-ի սահմաններում 37-ամյա Գարիկ Ե.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Արաքսի Պ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։