Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռիում` բեռնատարի մասնակցությամբ. կա 1 զոհ ու վիրավոր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի սկզբնամասում բախվել են Գազել մակնիշի և DAF մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Գազելի վարորդը տեղում մահացել է, իսկ մեկ մարդ էլ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ հիվանդանոց տեղափոխվածն ազգությամբ թուրք է։–0–

