Արտակարգ դեպք Երևանում. 24–ամյա քաղաքացին վնասել է դաստակներն ու փորձել ցած նետվել պատուհանից։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին երեկոյան Երևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 19:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 21/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (կասկածվում է, որ դաստակները վնասել է), անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ ներսում գտնվող քաղաքացին գտնվում է ագրեսիվ վիճակում և սպառնում է պատուհանից ցած նետվել:
«Քաղաքացիների բանակցության արդյունքում Ա. Մ.-ն (ծնված 1994 թ.) դուրս է եկել բնակարանից և մոտեցել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս դաստակի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Շտապօգնության ավտոմեքենայում հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

