ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայկական ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվում են համագյուղացիները, հաղորդում է
jnews.ge–ն։
Աղբյուրի տվյալներով` կասկածյալներից մեկը խոստովանական ցուցմունք է տվել։
Վրաստանում հայկական ընտանիք է սպանվել>>
«Հուլիսի 10–ի գիշերը երեք երիտասարդներ մտել են Խաչոտյանների տուն` գումար գողանալու նպատակով, որը ընտանիքի հայրը վերջերս էր ուղարկել Խաբարովսկից։ Նրանք կոտրել են պատուհանը, մտել տուն, սակայն կինը դուրս է եկել և տեսել երիտասարդներին։ Նա ճանաչել է հանցագործներին, ովքեր երկաթե ամրանով հարվածել են նրա գլխին, ինչից հետո սպանել են նաև երկու ավագ դստրերին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Սպանությունից հետո, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, երիտասարդները փորձել են այրել տունը։
«Սակայն տունը մինչև վերջ չի այրվել, բայց հինգ տարեկան տղան, ով այդ ժամանակ քնած է եղել, շնչահեղձ է եղել շմոլ գազից», – նշվում է հաղորդագրության մեջ։-0-