Թեհրանի մերձակայքում Boeing 707 օդանավ է կործանվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Boeing 707 օդանավ է կործանվել երկուշաբթի Թեհրանի մերձակայքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։
Press TV հեռուստաալիքի տվյալներով, ինքնաթիռում եղել է 10 մարդ։ Ենթադրվում է, որ օդաչուները ողջ են մնացել։ IRNA գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ։
Միաժամանակ, ինչպես նշում է Fars գործակալությունը, օդանավի օդաչուները, որը շահագործվել է Kyrgyzstan Airlines ընկերության կողմից, վայրէջքի ժամանկ կորցրել են օդանավի կառավարումը։
Օդանավը կատարում էր Բիշքեկ–Քերեջ (որը գտնվում է 40 կմ հեռավորության վրա Թեհրանից) չվերթը։ Գործակալության տվյալներով, օդաչուները սխալմամբ սկսել են վայրէջք կատարել Քերեջի մեկ այլ օդանավակայանում և չեն հասցրել նստեցնել օդանավը թռիչքուղու սահմաններում։
Boeing 707–ը բախվել է օդանավակայանի պատանին և հայտնվել մոտակայքում գտնվող բնակելի շինությունների տարածքում։
Fars–ի հաղորդմամբ, ինքնաթիռում գտնվել է 16 մարդ, միակ ողջ մնացածը բորտինժեներն է, ով կարողացել է դուրս գալ վթարված ինքնաթիռից։
Բիշքեկի Մանաս օդանավակայանի մամուլի քարտուղար Ալիյա Կուրբանովան իր հերթին ՏԱՍՍ–ին հայտնել է, որ Boeing–ը կատարում էր չարտերային չվերթ Ղրղըզստանի մայրաքաղաքից։
«Իրանում կործանված Boeing 707 բեռնատար օդանավը կատարում էր չարտերային չվերթ Բիշքեկից։ Մենք դեռևս չգիտենք, թե որքան մարդ էր գտնվում օդանավում և ինչ բեռ էր այն տեղափոխում», – տեղեկացրել է Կուրբանովան։
Նրա խոսքով, կործանված ինքնաթիռը պատկանում էր Payam Air իրանական ավիաընկերությանը։ Կուրբանովան նաև չհայտնեց տեղեկատվություն տեղափոխվող բեռի, զոհերի թվի և անձնակազմի անդամների քաղաքացիության մասին։–0–
Iran state TV office in karaj publishes first video from the site of the crashed cargo aircraft. pic.twitter.com/x50L9bz8FO
— Mohammad Hashemi (@mo_hashemi) January 14, 2019

