Սիրիայում ավիավթարի ենթարկված ռուսական կործանիչի հրամանատարը հայ էր
03.05.2018,
13:33
Սիրիայում ռուսական կործանիչ է վթարվել, հրամանատարն ազգությամբ հայ էր։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Սիրիայում կործանվել է ռուսական ՍՈՒ-30СМ կործանիչը, երկու օդաչուներն էլ մահացել են, հայտնում է BBC-ն` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ինքնաթիռը չի ոչնչացվել:
«Ըստ նախնական տեղեկությունների, ինքնաթիռի վթարի պատճառը կարող էր դառնալ շարժիչի մեջ հայտնված թռչունը: Որևէ կրակային ներգործություն օդանավի նկատմամբ չի եղել», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի ժամանակով ժամը 09:45–ի սահմաններում Միջերկրական ծովի տարածքում, երբ բարձրություն էր հավաքում Հմեյմիմ ավիաբազայից օդ բարձրանալուց հետո:
Ինչպես հաղորդում է Mash–ը ВКонтакте սոցցանցի իր էջում, անձնակազմի հրամանատարն էր մայոր Ալբերտ Դավիդյանը։–0–

