Շմոլ գազից թունավորման հետևանքով Սպիտակի ԲԿ է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, այդ թվում՝ 3 անչափահաս

20.12.2024, 23:02
Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից՝ բենզինային գեներատորի թերայրման հետևանքով
Շմոլ գազից թունավորման հետևանքով Սպիտակի ԲԿ է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, այդ թվում՝ 3 անչափահաս

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:55-ի սահմաններում շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս։

Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից( բենզինային գեներատորի թերայրման հետևանքով), նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում։

Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար: 

Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: