Որոշվել են ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության 32 մասնակիցներից 23-ը

15.10.2009, 14:20
Որոշվել են ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության 32 մասնակիցներից 23-ը

Հայտնի են դարձել 32 հավաքականներից 23-ը, որոնք հաջորդ տարվա ամռանը կխաղան ՀԱՀ-ում 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում։

Նախօրեին կայացել են ընտրական փուլի եզրափակիչ խաղերը Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում։

ՈՒԵՖԱ-ի գոտում խմբերի 9 հաղթողներն ուղղակիորեն են դուրս եկել ԱԱ եզրափակիչ։ Դրանք են՝ Դանիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Անգլիայի, Սերբիայի, Իտալիայի և Նիդեռլանդների թիմերը։ Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը միմյանց միջև հարակից հանդիպումներ կունենան։ Թիմերը կբաշխվեն ՖԻՖԱ վարկանիշի համաձայն, այդ պատճառով Ռուսաստանի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի հավաքականները որպես հակառակորդ կունենան Ուկրաինայի, Իռնալդիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Սլովենիայի թիմերին։

Հարավային Ամերիկայում նախօրեին որոշվել է ԱԱ եզրափակիչ մասի վերջին չորրորդ մասնակիցը։ Այն դարձավ Արգենտինայի հավաքականը, ով արտագնա հանդիպմանը հաղթանակ  տարավ Ուրուգվայի թիմի նկատմամբ (1։0)։ Բացի Մարադոնայի թիմից, ՀԱՀ կմեկնեն բրազիլացիները, պարագվայցիները և չիլիացիները։ Մրցաշարային վերջնական աղյուսակի հինգերորդ տեղում հայտնված ուրուգվայցիները հարակից հանդիպումներում ուժերը կչափեն Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ծովի գոտու երկրների ֆուտբոլի համադաշնության (CONCACAF) գոտում չորրորդ տեղը զբաղեցրած Կոստա-Ռիկայի հավաքականի հետ։

Չորեքշաբթի կիստառիկացիներն արտագնա խաղում չկարողացան պարտության մատնել ԱՄՆ հավաքականին (2։2), այն դեպքում, երբ նրանց հիմնական մրցակիցը՝ Հոնդուրասի հավաքականը, հաղթանակ տարավ Սալվադորի նկատմամբ և հայտնվեց մրցաշարային երրորդ հորիզոնականում, որն ապահովում է ԱԱ մասնակցություն։ Տրինիդադի և Տոբագոյի հետ ոչ-ոքի խաղացած մեքսիկացիները ևս իրավունք ստացան մեկնել ՀԱՀ։ CONCACAF-ի գոտուց ԱԱ մասնակցելու հնարավորություն ստացած երրորդ թիմը դարձավ ԱՄՆ հավաքականը։

Բացի մրցաշարի տերերից աֆրիկյան գոտուց առաջնությանը կմասնակցեն Կոտ դ’Իվուարի և Գանայի թիմերը։ Եվս երեք խմբերի հաղթողները կորոշվեն վերջին փուլում, որի հանդիպումները կկայանան նոյեմբերի 14-ին։

Ասիայից ԱԱ-ին կմասնակցեն Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային և Հյուսիսային Կորեայի հավաքականները։

Առաջնության ևս մեկ մասնակից հայտնի կդառնա Բահրեյնի և Նոր Զելանդիայի միջև փլեյ-օֆ միջմայրցամաքային հանդիպումների արդյունքներով։ -0-