Շերեմետևո օդանավակայանում երկու ուղևորատար ինքնաթիռներ են բախվել

25.09.2025, 20:18
Վթարի ենթարկված ռուսական ինքնաթիռում ավելի քան 80 մարդ է եղել
Շերեմետևո օդանավակայանում երկու ուղևորատար ինքնաթիռներ են բախվել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/.  Սեպտեմբերի 24-ի երեկոյան Շերեմետևո օդանավակայանում երկու ուղևորատար ինքնաթիռներ են բախվել։ Այս մասին հայտնում է SHOT-ը։

Պեկինից ժամանող Hainan Airlines Airbus A330-ը բախվել է Սանկտ Պետերբուրգ թռիչքի պատրաստվող Rossiya Superjet 100-ի պոչի հատվածին։

Վթարի ենթարկված ռուսական ինքնաթիռում ավելի քան 80 մարդ է եղել, սակայն «Ռոսավիացիա»-ն ընդգծել է, որ նրանց անվտանգությանը վտանգ չի սպառնացել։

Չինական ինքնաթիռում ավելի քան 260 մարդ է եղել։ Ոչ ոք չի տուժել։ Միջադեպի հետևանքով վնասվել են երկու ինքնաթիռներն էլ. Superjet-ի մոտ վնասվել է ղեկը, իսկ Airbus-ի՝ թևը։

Վնասված ինքնաթիռը վայրէջք է կատարել և ուղարկվել տեխզննման։ FV6097 չվերթի ուղևորները տեղափոխվել են պահուստային նշանակությամբ շահագործվող ինքնաթիռ, որը ավելի ուշ մեկնել է Սանկտ Պետերբուրգ։

Բախումը խաթարել է «Շերեմետևո»-ի թռիչքների ժամանակացույցը, որոշ չվերթներ հետաձգվել են։

«Ռոսավիացիան» հայտարարել է միջադեպի հանգամանքները քննելու համար գործակալության ղեկավարի տեղակալ Անդրեյ Պոտյոմկինի գլխավորությամբ հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին։