Մենք բանակցություններ չենք վարի ԱՄՆ-ի հետ. Իրանի ԱԽ քարտուղար

02.03.2026, 11:32
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանը բանակցությունների խնդրանք է ներկայացրել
 Մենք բանակցություններ չենք վարի ԱՄՆ-ի հետ. Իրանի ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իր երկիրը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ։

«Մենք բանակցություններ չենք վարի Միացյալ Նահանգների հետ», - գրել է Լարիջանին X-ում։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանը բանակցությունների խնդրանք է ներկայացրել։

Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:

Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ: