Հպարտությամբ և ավանդույթով ստեղծված. Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է իր աշխատավայրում տեղ գտած հայկական գորգը (ՖՈՏՈ)

20.05.2020, 19:55
Հպարտությամբ և ավանդույթով ստեղծված. Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է իր աշխատավայրում տեղ գտած հայկական գորգը. ՖՈՏՈ
Հպարտությամբ և ավանդույթով ստեղծված. Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է իր աշխատավայրում տեղ գտած հայկական գորգը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Reddit ծառայության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը չի հեռանում իր արմատներից և այդ բանի վառ ապացույցն է իր Instagram-ում հրապարակված լուսանկարը:

Լուսանկարում նա ցուցադրել է հայկական գորգ, որն, ինչպես պարզվում է, տեղ է գտել իր աշխատավայրում: 

«Մեծ արհեստագործությունը ժամանակով չի սահմանափակվում: Իմ աշխատավայրում ինձ շրջապատել եմ այնպիսի իրերով, որոնք հիշեցնում են ժառանգություն ստեղծելու համար անհրաժեշտ նվիրվածության մասին: Սա հայկական գորգ է: Ստեղծված հպարտությամբ և ավանդույթով»,- գրել է նա լուսանկարին կից: -0-