Ձյուն Արմավիրում. գարունը թաքնվել է ձմռան ետևում (ՎԻԴԵՈ)
09.04.2025,
10:39
Առավոտն Արմավիրում ձնառատ է․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը Facebook–ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է կանաչ խոտերի վրա ձյան ծածկ է։
«Ձնառատ առավոտ Արմավիրում, այո այո, բայց ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՌԴ Կրասնոդարի երկրամասում, ապրիլի 9, 2025 թվական: Գարունը թաքնվել է ձմռան ետևում», – գրել է Ազիզյանը։