Չինաստանը գործարկում է թռչող տաքսիներ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երկու չինական ընկերություններ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից (CAAC) ստացել են ավտոնոմ մարդատար անօդաչու թռչող սարքեր շահագործելու վկայագրեր, հաղորդում է Arka Telecom հեռահաղորդակցական պորտալը՝ հղում անելով Xinhua գործակալությանը։
Սա վկայում է այն մասին, որ Չինաստանը թևակոխել է ինքնավար մարդատար անօդաչու թռչող սարքերի կոմերցիոն շահագործման փուլ։
Այս երկու սերտիֆիկատները՝ Չինաստանում տրված նման վկայագրերի առաջին խմբաքանակը, շնորհվել են չինական անօդաչու սարքեր արտադրող EHang Holdings Limited-ին հարավային Գուանդուն նահանգից և Hefei Hey Airlines Co. Ltd.-ին՝ արևելյան Անհոյ նահանգից:
Շահագործման վկայակագիրն օգտագործվում է հավաստելու այն, որ ինքնավար ուղևորատար անօդաչու թռչող սարքը համապատասխանում է անվտանգ շահագործման ստանդարտներին և պահանջներին: Շահագործման վկայագիր ունեցող ընկերությունները կարող են առևտրային գործունեություն իրականացնել հաստատված տարածքներում, տրամադրել վճարովի ուղևորատար ծառայություններ և ցածր բարձրության հետ կապված այլ ծառայություններ: