ԱՄՆ պատրաստ է «ուժեղ հարված» հասցնել Իրանին ցուցարարների սպանության դեպքում․ Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Միացյալ Նահանգները պատրաստ են «ուժեղ հարված» հասցնել Իրանին ցուցարարների սպանության դեպքում։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ոմանք մահացել են ամբոխի վերահսկման հետ կապված խնդիրների պատճառով։ Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- գրել է նա։
Թրամփը հավելել է, որ վստահ չէ, թե կկարողանա որևէ կոնկրետ մեկի վրա բարդել ամբոխի մեջ տեղի ունեցած հրմշտոցների պատասխանատվությունը, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել։
Դրանից կարճ ժամանակ առաջ՝ հունվարին, Թրամփը նմանատիպ կերպով էր պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե որտեղով է անցնում այն սահմանը, որից հետո ԱՄՆ-ն պատրաստ կլինի միջամտել Իրանում տիրող իրավիճակին։ Իրանի Անվտանգության խորհրդում այն ժամանակ ի պատասխան խորհուրդ էին տվել նրան «հոգ տանել իր զինվորների անվտանգության մասին»։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ի պատասխան հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը ներքին հարցերին կնշանակի «ամբողջ տարածաշրջանի ապակայունացում» և «Ամերիկայի շահերի խաթարում»։
Բողոքի ակցիաներն Իրանում շարունակվում են դեկտեմբերի 28-ից, դրանք սկսվել են Թեհրանի գլխավոր քաղաքային շուկայում։ Սկզբում փողոց էին դուրս եկել խանութների տերերն ու ուսանողները, որոնք դժգոհ էին կառավարության գործողություններից՝ կապված արժույթի փոխարժեքի կտրուկ անկման և գների սրընթաց աճի հետ։ Այս ֆոնին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Հետագայում ցույցերը տարածվել են նաև իրանական այլ քաղաքներում։
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ բախումների ընթացքում զոհվել է հինգ մարդ, Guardian-ը հայտնել է, որը Իրանում բողոքի ցույցերը վերածվել են «մարտի դաշտի»։
Հունվարի 8-ի երկրում տեղի է ունեցել ինտերնետի համազգային անջատում։ Իրանական իշխանությունները պարբերաբար սահմանափակում կամ լիովին անջատում են ինտերնետի հասանելիությունը, երբ սպասում են խոշոր բողոքի ցույցերի կամ պոտենցիալ ապակայունացնող այլ իրադարձությունների։

