ԱՄՆ նախագահը խոսել է Իրանի վրա հարվածների մասին՝ անվանելով դրանք «ազնիվ առաքելություն»

28.02.2026, 12:38
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է Իրանի վրա հարվածների մասին և դրանք անվանել «ազնիվ առաքելություն»
ԱՄՆ նախագահը խոսել է Իրանի վրա հարվածների մասին՝ անվանելով դրանք «ազնիվ առաքելություն»

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Սա ձեր հնարավորությունն է տապալելու ռեժիմը»։ Թրամփը ելույթ է ունեցել Իրանի վրա հարվածների վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է Իրանի վրա հարվածների մասին և դրանք անվանել «ազնիվ առաքելություն»։

«Մենք սկսել ենք լայնածավալ ռազմական գործողություն Իրանում և կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Իրանը ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Ես կրկնում եմ. նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», -տեսանյութում ասել է նա։

Ըստ Թրամփի՝ ռազմական գործողության նպատակն է ոչնչացնել իսլամիստ մոլլաների ռեժիմը, որը ձգտում է մշակել միջուկային զենք և հրթիռներ, որոնք կարող են հարվածել Միացյալ Նահանգներին։

«Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմի՝ սարսափելի մարդկանց խմբի կողմից ներկայացվող առկա սպառնալիքը»,-ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև է կոչ արել իրանցի զինվորականներին վայր դնել զենքերը և խոստացել Իրանի ժողովրդին ազատության հնարավորություն։

«Ես ասում եմ իրանական ոստիկանությանը և անվտանգության ուժերին՝ անմիջապես վայր դնել զենքերը, այլապես դուք անպայման կհանդիպեք մահվան։ Իրանի ժողովրդին՝ ազատության ժամը մոտենում է։ Մնացեք ձեր տներում և դուրս մի՛ եկեք. դրսում վտանգավոր է։ Երբ մենք ավարտենք, դուք կղեկավարեք ձեր սեփական կառավարությունը։ Սա կլինի ձեր միակ հնարավորությունը տապալելու ռեժիմը։ Վերահսկեք ձեր կառավարությունը. այն ձերն է»,-եզրափակել է Թրամփը։