Բրազիլիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են (ՎԻԴԵՈ)

09.08.2024, 22:57
Օդանավում գտնվող բոլոր 62 մարդիկ զոհվել են․ ՎԻԴԵՈ
Բրազիլիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Վինյեդու մունիցիպալիտետում՝ երկրի հարավ-արևելքում, վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ։ 

Ինքնաթիռում եղել է 58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով G1 լրատվական պորտալին։ 

Պորտալի խոսքով՝ խոսքը ATR 72 մոդելի ինքնաթիռի մասին է, որը նախատեսված է մոտ 68 ուղևոր տեղափոխելու համար։ Ինքնաթիռը կատարում էր ներքին չվերթ՝ Կասկավելա–Գուարուլյուս։