Արեգակի վրա բացառիկ հզոր բռնկում է գրանցվել, տեղի է ունենում Երկրի ուղղությամբ արևային պլազմայի արտանետում

02.10.2024, 12:43
Բացառիկ հզոր բռնկում՝ Արեգակի վրա, տեղի է ունենում Երկրի ուղղությամբ արևային պլազմայի արտանետում
Արեգակի վրա բացառիկ հզոր բռնկում է գրանցվել, տեղի է ունենում Երկրի ուղղությամբ արևային պլազմայի արտանետում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արեգակնային ակտիվության ընթացիկ ցիկլում երկրորդ ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել Արեգակի վրա այս գիշեր, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։

«Հոկտեմբերի 2-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 01:20-ին, 31 րոպե տևողությամբ բռնկում գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2019թ․–ի դեկտեմբերին սկսված ընթացիկ ցիկլում ավելի հզոր բռնկում տեղի է ունեցել միայն մեկ անգամ՝ 2024 թվականի մայիսի 14-ին։ Այն գնահատվել է X8.7, նման բան չի եղել 2017 թվականից ի վեր:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, բռնկումը տեղի է ունեցել արևային սկավառակի գրեթե ուղիղ կենտրոնում՝ Երկրի վրա առավելագույն ազդեցության գոտում:

«Նախնական տեղեկություններ են ստացվում պայթյունի հետևանքով Երկրի ուղղությամբ արևային պլազմայի արտանետման մասին, որը կարող է հարվածել Երկիր մոլորակին ուրբաթից շաբաթ գիշերը, սակայն բռնկման պահից շատ քիչ ժամանակ է անցել ճշգրիտ կանխատեսման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։