Թրամփը հանկարծակի հայտնվել է անծանոթների հարսանիքին ու համբուրել հարսին (ՎԻԴԵՈ)
02.07.2018,
13:02
Թրամփը հանկարծակի հայտնվել է անծանոթների հարսանիքին ու համբուրել հարսին:
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատահաբար հայտնվել է անծանոթ մարդկանց հարսանիքին, ինչով մեծ անակնկալի է բերել նորապսակներին, գրում է Իզվեստիան։
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջերսիում գտնվող Trump National Golf Course գոլֆի ակումբում, հայտնում է TMZ–ը։
Սպիտակ տան ղեկավարը ժամանել է ուղղաթիռով ու առանց զգուշացման մտել հարսանեկան սրահ։
Ընդ որում, նորապսակների համար Թրամփն անցանկալի հյուր չէր. հրապարակված տեսանյությում լսվում է, թե ոնց են նրանք բղավում «Մենք սիրում ենք ձեզ»։ Երկրի նախագահը հյուրերից մեկից խոստում է վերցրել, որ նա հոգ կտանի նորապսակների մասին, սեղմել է փեսայի ձեռքը, գրկել հարսին ու համբուրել նրա այտը։ Աղջկան ցուցաբերած ուշադրությունը հանգեցրել է հյուրերի բուռն ծափողջյունների։

