Հղի կինն իմացել է, որ սպասում է միանգամից 9 երեխայի (ՖՈՏՈ)
19.11.2024,
19:35
Կինը, ով երկար ժամանակ չի կարողացել երեխա ունենալ, իմացել է, որ սպասում է միանգամից 9 երեխայի․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Չինաստանում կինն իմացել է, որ միանգամից ինը երեխայի է սպասում, գրում է Gazeta.ru-ն։
Հոու անունով 25-ամյա կինը պատմել է, որ երկար ժամանակ չի կարողացել հղիանալ և դիմել է բժշկի օգնությանը։ Կինը հետազոտվել է հիվանդանոցում, որտեղ նրա մոտ ախտորոշվել է էնդոմետրիումի բազմաթիվ պոլիպներ, որոնք անպտղության պատճառ են դարձել։
Բժիշկները նրան բուժում են նշանակել, և արդեն հոկտեմբերի վերջին Հոուն իմացել է իր հղիության մասին, ընդ որում՝ նա իմացել է, որ եռյակի է սպասում։
Սակայն նոյեմբերի կեսերին, երբ չինուհին գնացել է երկրորդ ուլտրաձայնային հետազոտության, այն ցույց է տվել, որ կինն ինը երեխա է ունենալու։